«Լրագիր» 8-10-2009- Թուրքիայում չի բացառվում Սահմանադրության փոփոխությունը, ըստ որի ենթադրվում է ավելացնել նախագահի լիազորությունների ժամկետը, նրան հնարավորություն տալ առաջադրվել ժամկետի ավարտից հետո, բարդացնել քաղաքական կուսակցությունները փակելու ընթացակարգը եւ այլն: Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել նաեւ վարչապետ Էրդողանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պետական նախարար Բյուլենթ Արընջը, տեղեկացնում է Տրենդը:
Արժե նշել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը կազմող Էրդողանի կուսակցությունը մի քանի անգամ փակվել է, սակայն բացվել է այլ անունով: Մի քանի ամիս առաջ Իսլամական կուսակցությունը կրկին փակման վտանգի տակ էր, սակայն Սահմանադրական դատարանը որոշում չկայացրեց վերջին պահին: Ըստ ամենայնի, Էրդողանը որոշել է ամրացնել իր դիրքերը, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու ճանապարհով:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment