Tuesday, October 20, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

«ԱԶԳ, 20-10-2009- Վաղը, հոկտեմբերի 21-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ կունենա արտգործնախարար Դավութօղլուն ՙ տալու համար պարզաբանումներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «դիվանագիտական հարաբերությունների հաստատման», «երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման» արձանագրությունների մասին: Նրա ելույթից հետո արձանագրությունների առնչությամբ իրենց կուսակցությունների տեսակետները կարտահայտեն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ըստ տարբեր կանխատեսումներիՙ խորհրդարանը կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից միայն մեկըՙ դիվանագիտական հարաբերություններ նախատեսողը: Իսկ այսօր Թուրքիայի անվտանգության խորհրդում կքննարկվեն արձանագրությունները:

No comments: