Saturday, October 10, 2009

Իլհամ Ալիեւ. Ղարաբաղյան գործընթացում բեկում չստացվեց

/PanARMENIAN.Net/ 10.10.2009 - «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, էական դրական առաջխաղացում չգրանցեց ղարաբաղյան կարգավորման գործընթացում,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Չնայած միջազգային միջնորդների ակտիվացմանը, այդ թվում ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների մակարդակով, Հայաստանն իրենն է պնդում: Հայկական կողմի համառությանը կարող է շատ օգնել Թուրքիան, որը պատրաստվում է այսօր համաձայնագիր կնքել օկուպանտ-երկրի հետ: Այս պահը եւս իր արտացոլումն է գտել Իլհամ Ալիեւի ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում»,-գրում է Bakiliar.AZ-ը: Ալիեւն ընդգծել է, որ «Թուրքիայի աջակցությունը եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նրա պատրաստակամությունը կարող են կոշտացնել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Քիշնեւում Ադրբեջանի նախագահը առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ, ինչպես նաեւ շփվել է նրա հետ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ: Անկախ բանակցային գործընթացում առկա որոշակի դինամիկայից, զգալի առաջընթաց բանակցային գործընթացում ինչպես չկար, այնպես էլ չկա:

No comments: