/PanARMENIAN.Net/ 10.10.2009 - Հոկտեմբերի 9-ին լույս է տեսել Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (TESEV) թուրքահայերին նվիրված գիրքը: Գիրքը կոչված է ցույց տալու թե հե՞շտ է արդյոք հայ լինել Թուրքիայում:
«Հայերը Թուրքիայում` Կոնգրեգացիա, Մարդ, Քաղաքացի» գրքում նկարագրվում են այն խնդիրները, որոնց հետ բախվում են թուրքահայերը` սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից մինչ օրս: Ըստ հայ-թուրքական «Ակոս» թերքի գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուբյանի, որը նաեւ այս նախագծի տնօրենն է, Թուրքիայի պետական քաղաքականությունն վաղուց արդեն անտեսում է հայ համայնքները:
Իր հերթին գրքի հեղինակներ Գյունայ Գեսկու Օզդողանը, Ֆյուսուն Յուսթելը, Կարին Քարաքաշլին եւ Ֆերհադ Քենթելը նշել են, որ «ցանկանում են դուրս գալ հայերի մասին կարծրատիպերի շրջանակներից»: Ինչպես նշել է Յուսթելը, 2000թ., երբ հեղինակները նոր էին ձեռնամուխ եղել գրքի նախագծին, հասարակության արձագանքը շատ ավելի սուր էր, քան այսօր:
Գիրքը գրելու համար հեղինակները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որին մասնակցել են հայ համայնքի շուրջ 40 ներկայացուցիչներ, հաղորդում է Today`s Zaman-ը:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment