Saturday, October 10, 2009

Կարսի պայմանագիրն իրավական ուժ ունի

/PanARMENIAN.Net/ 09.10.2009 - Կարսի պայմանագիրն իրավական ուժ ունի, քանի որ չի դենոնսացվել Հայաստանի կողմից, ու թեեւ Արձանագրություններու այդ պայմանագիրը բառացիորեն չի նշվում, դրանցում ասվում է, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: «Քանի դեռ Հայաստանը չի հայտարարել Կարսի պայմանագրի դենոնսացիայի մասին, այդ փաստաթուղթը գործող է համարվում: Այդ պայմանագրում կա Հայաստանի ստորագրությունը»,- նկատել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը: Նրա խոսքով, պաշտոնական Երեւանը կարող էր գոնե ջանքեր գործադրել, որպեսզի Արձանագրությունները չպարունակեին տարածքային հարցեր, որոնք առկա են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, այլ պարզապես արձանագրեին դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը: Վահան Փափազյանը նաեւ ասել է, որ միջազգային պրակտիկայում դա նորմալ երեւույթ է, երբ երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, բայց չեն ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը: «Այն, որ Արձանագրություններում խոսվում է տարածքային խնդիրների մասին, Անկարայի հիմնական պահանջն է, որը կատարել է հայկական կողմը»,- հայտնել է նախկին նախարարը:

No comments: