Aysor.am. 17.10.2009- Թուրքիան ցնցված է Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումից: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնսայֆա» (Sonsayfa) լրատվական կայքը, ըստ որի, թուրքական դրոշները հանվել են նախորդ դարասկզբին հանուն Բաքվի նահատակված թուրք զիվորների հիշատակին կառուցված դամբարան-հուշարձանից:
Դա բողոքի բուռն ալիք է բարձրացրել Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների շրջանում: Մասնավորապես «Մուսաֆաթ» ընդդիմադիր կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Բաքվի իշխանությունների այդ քայլը ուղղված է ոչ միայն Անկարայի իշխանությունների, այլ ամբողջ Թուրքիայի դեմ: Երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը նույնիւսկ չպետք է այս աստիճան լուրջ քաղաքական սխալներ թույլ տալու պատճառ լիներ»:
Թուրքական կայքը տեղեկացնում է նաև, որ տեղական «Ա Էն Սի» (ANC) հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել Ադրբեջանի խորհրդարանի հարևանությամբ գտնվող և առանց թուրքական դրոշների մնացած այդ դամբարան-հուշարձանի պատկերները: Նշվել է, որ Բաքվի իշխանություններն առայժմ հանդես չեն եկել ոչ մի պաշտոնական մեկնաբանությամբ:
Sunday, October 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment