Tert.am. 9-10-2009- Հայ–թուրքական կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականությունում առկա է եղել սկսած անկախության առաջին տարիներից, անգամ 1992 թ. պատրաստվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ։ Այսօր լրագրողների հետ «Դուպլեքս» ակումբում կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։
Նկատելով, թե վատ չէր լինի, որ այսօրվա պետական այրերը հրապարակեին 92 թ. փաստաթուղթը, Վահան Փափազյանն ասել է, որ իրենց պատրաստած փաստաթուղթն էականորեն տարբերվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար ներկայացված այսօրվա Արձանագրություններից։ Մասնավորապես, ըստ նրա, 92 թ–ի փաստաթղթում սահմանների մասին խոսք չկար։
Շարունակելով՝ նախկին արտգործնախարարը մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին, որի իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչն չկար Տեր–Պետրոսյանի իշխանության օրոք։ Ըստ Փափազյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը օրակարգ մտցնելու արդյունքն այն է, որ այսօր ներկայացված Արձանագրություններում տեղ է գտել պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը։
Ի դեպ, հիշյալ հանձնաժողովի մասին։ Փափազյանը հայտարարել է, թե այդ հանձնաողովում մենք չենք կարողանալու ապացուցել պատմական ճշմարտությունը, քանի որ «աճուրդում հաղթում են հարուստները»։ Այսինքն, ըստ նախկին արտգործնախարարի, Թուրքիան գնելու է հիշյալ հանձնաժողովի բոլոր մասնագետներին, այդ թվում՝ հայերին։
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment