Thursday, October 1, 2009

Թուրքիան ավելի վստահելի կդառնա Եվրոպայի համար, փորձագետ

Tert.am. 1-10-2009- Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը Եվրամիության աչքերում Թուրքիային կդարձնի տարածաշրջանի ավելի պատասխանատու խաղորդ, ինչն էլ կնպաստի Եվրոպայի հետ կապերի հաստատմանը: Հավանաբար, դա կնպաստի նաև Թուրքիայի Եվրամիությանն անդամագրմանը, կարծում է Լոնդոնի «Եվրոպական բարեփոխումների կենտրոնի» վերլուծաբան Կատինկա Բարիշը: «Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն անմիջական ազդեցություն չունեն Թուրքիայի` Եվրամիություն անդամագրվելու գործընթացին: Սակայն, եթե Թուրքիան դիտարկվի որպես պատասխանատու խաղորդ, ապա Արևմուտքի հետ հարաբերությունները ավելի կհեշտանան»,- հայտնել է Բարիշը Trend News-ին: Տասնամյակներ շարունակ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը կախված է եղել մի քանի հարցերից, որոնց թվում է քրդական հարցը, Կիպրոսը և Հայաստանը, որոնք էլ խանգարել են Թուրքիային կենտրոնանալ ավելի ընդարձակ խնդիրների վրա, կարծում է Բարիշը: Թուրքիան, ձգտելով կարգավորել կամ առնվազն թուլացնել հին խնդիրների ճնշումը, հնարավորություն է ստանում իր առջև ավելի մեծ նպատակներ դնել, որպեսզի դառնա տարածաշրջանի խաղորդ և մտերմանա Եվրամիության հետ:

No comments: