Aysor.am- 30.10.2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ս.թ.դեկտեմբերի 7-ին կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին Ռիա Նովոստի գործակալությանը հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«Նախագահ Բարաք Օբաման լավատեսությամբ է տրամադրված Թուրքիայի վարչապետի հետ սպասվելիք խորհրդակցություններին, որոնց ընթացքում կարծարծվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Աֆղանստանում և Պակիստանում ընդհանուր ռազմավարության իրականացումը», - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Սպիտակ տունը նաև հայտնում է, որ կողմերը կքննարկեն տնտեսական համագործակցության ատիվացմանը, Կիպրոսի հիմնախնդրին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
ԱՄՆ նախագահը և Թուրքիայի վարչապետը հանդիպման ընթացքում կանդրադառնան նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման խնդրին: Հանդիպման օրակարգում ընդգրկված է նաև մարդու իրավունքների պահպանման թեման:
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment