News.am 30-10-2009- Հայաստանի կառավարությունը 2010թ. պաշտպանական ոլորտի հատկացումները 2009թ. համեմատությամբ կրճատելու է մոտ 19 մլրդ դրամով: Այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել 2010թ. բյուջեի նախագիծը, որի՝ պաշտպանական ոլորտին հատկացումների հարցն է քննարկվել հոկտեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում: Հանձնաժողովի նիստից հետո փոխնախարարը NEWS.am-ին հայտնեց, որ «պաշտպանության բյուջեն հարաբերականորեն պահպանել է 2009թ. ՀՆԱ-ի նկատմամբ 3,5 տոկոսը»: «Այսինքն այդ առումով փոփոխություն չկա: Բացարձակ առումով՝ որոշակի ծախսերի կրճատում է նախատեսված, հատկապես շինարարության ոլորտում»,- նշեց Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ 2010թ. պաշտպանության ոլորտին նախատեսված է հատկացնել 112 միլիարդ դրամ՝ 2009թ.-ի 131 մլրդ դրամի փոխարեն:
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment