Thursday, October 1, 2009

Ժնևում սկսվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

«ԱՅՍՕՐ» 1-10-2009- Այսօր Ժնևում սկսվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Միջնորդների «վեցնյակը» փոխարտգործնախարարների մակարդակով ներկայացնում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրտանիան, Գերմանիան և Ֆրանսիան: Այս մասին հաղորդում է Վեստին: Հիմնական հարցերը, որոնք պետք է քննարկվեն, վերաբերում են Քում քաղաքի մոտակայքում ուրանի հարստացման արտադրության երկրորդ գործարանի կառուցմանը և անցած հանգստյան օրերին Թեհրանի իրականացրած հրթիռների փորձարկումներին: Մոսվկան և Պեկինն այն կարծիքին են, որ առաջին հերթին անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը իրանական միջուկային խնդրի շուրջ, որը հնարավոր չէ լուծել Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմամբ, ինչը պնդում է ԱՄՆ: Բացի այդ, հանդիպման նախօրեին ռուսական ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ է արել Իրանին ավելի ակտիվորեն համագործակցել ՄԱԳԱՏԵ-ի հետ:

No comments: