/PanARMENIAN.Net/ 30.09.2009 - Հայ-թուրքական Արձանագրությունները կստորագրվեն նախքան Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը: Այդ մասին մամլո ասուլիսին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, անհրաժեշտ է գնահատել ողջ գործընթացը, որպեսզի սահմանի բացման մասին որոշում ընդունվի:
ԱԱ-2010 շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ նախընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` Աթաթուրքի անվան մարզադաշտում: Ենթադրվում է, որ հանդիպմանը կժամանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment