Tert.am. 1-10-2009- Լաչինի միջանցքը, եթե նույնիսկ այն հանձնվի Երևանին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի ապահովման համար, համարվելու է Ադրբեջանի տարածք, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
«Ադրբեջանը կողմ է Լաչինի միջանցքի երկկողմանի շահագործմանը, որպեսզի հաղորդակցությունն իրականացվի երկու ուղղությամբ: Սակայն հայկական կողմը դեռևս չի հասել և չի էլ ցանկանում հասնել փոխըմբռման այդ մակարդակին»,- ասել է Ազիմովը լրագրողներին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի պատրաստվում «հանձնել իր տարածքի մի մասը»:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment