Tert.am. 19-10-2009- Աշխարհը չի համապատասխանում նախագահ Օբամայի գունեղ պատկերացումներին, և փոխզիջումները այլ երկրներին՝ պատասխան ծառայություններ ստանալու ակնկալիքով, պարզապես անիմաստ են, գրում է The New York Post-ը։
Օբաման, հրաժարվելով Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումից, խախտել է նախորդ վարչակազմի պարտավորությունը Լեհաստանի և Չեխիայի առջև։
Ավելի վաղ Մոսկվան արդեն հրաժարվել էր «ճնշում գործադրել Ւրանի վրա՝ ՀՀՊ համակարգը չեղյալ համարելու դիմաց», սակայն Սպիտակ տունը, այնուամենայնիվ, պատասխան ծառայությունների հույս ուներ։ Արդյունքում Միացյալ Նահանգները զրկվեցին կշռարար հաղթաթուղթից բանակցություններում և, հավանաբար, արդեն չեն կարողանա ձեռք բերել Ռուսաստանի աջակցությունը պատժամիջոցների սահմանման մեջ։
Ինչպես եզրափակում է թերթը, ԱՄՆ վարչակազմի միամտության մասին մտքերը նույնքան սարսափեցնող են, որքան և Իրանի միջուկային հեռանկարները։
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment