Panorama.am. 17-11-2009 - Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի օգնական Հուսեին Չելիքն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում հարկավոր է զարգացնել ժողովրդավարական ազատությունները: Ըստ նրա` դա այն հենարաններից մեկն է, որի վրա առաջ է շարժվում դեմոկրատական նախաձեռնությունը (քրդական հարցի կարգավորումը):
Մյուս հենարանը, Չելիքի համոզմամբ, ավելի քան 25 տարի շարունակվող ահաբեկչությանը վերջ դնելն է:
«25 տարվա տեռորի հետևանքով սպնավեց գրեթե 40.000 մարդ: Բազմաթիվ մարդկանց օջախի ծուխը կտրվեց: Ծնողները դարձան որդեկորույս, որդիները մնացին ծնողազուրկ: Այդ ողջ ընթացքում Թուրքիան ծախսեց 300 մլրդ դոլար: Մինչև օրս սպանված կամ հաշմանդամ դարձած «ՔԲԿ»-ի զինյալների թիվը շուրջ 30.000 է: Նշանակում է` մեկ քուրդ գրոհայինին վնասազերծելն այս երկրի համար արժեցել է 10 մլն դոլար: Սա արդեն մտահոգություն է»,- ըստ թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի` ասել է Հուսեին Չելիքը:
Վերջինս նաև ասել է, որ միջազգային դիվանագիտությունում թուրքական պետության համար բարդություններ ստեղծող երեք հիմնական խնդիրներ կան. Կիպրական հարցը, Հայկական սփյուռքը և «Քրդական բանվորական կուսակցություն»-ը:
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment