Report.am. 16-11-2009- ԼՂՀ նախկին նախագահ, այժմ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը վերջերս համահայկական հեռուստամարաթոնի առիթով ԱՄՆ կատարած այցի ընթացքում իր ունեցած մի ելույթի ժամանակ ուշագրավ մտքեր է արտահայտել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նա խոսել է արձանագրություններում տեղ գտած տարբեր թերությունների մասին:
Համաձայն «USA Armenian Life Magazine»-ի խմբագիր Ափո Ջաբարյանի` ԼՂՀ նախկին նախագահն իր ելույթում ասել է, թե ինքը հասկանում է, որ սխալ էր Սփյուռքի հետ երկխոսությունը ծավալել միայն գործընթացի ամենավերջում, և ինքը չի հասկանում, թե ինչպես կարելի էր գործընթացի մեջ չներգրավել «Սփյուռքի պայծառ ուղեղներին», մանավանդ այն դեպքում, որ ավելի հեշտ է «թուրքերի դեմ պայքարել ռազմադաշտում, քան գործ ունենալ նրանց հետ դիվանագիտական պատերազմում: Վերջինի հետ կապված` Հայաստանը լուրջ խորհրդատուների կարիք ունի»:
Արկադի Ղուկասյանը նաև ասել է, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանին տասն անգամ ավելի է հայտնել իր դժգոհությունները արձանագրություններից, քան Սփյուռքը:
«Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը սխալ է թույլ տվել, բայց նա անկեղծ և հայրենասեր անձնավորություն է, ով իր ուսերի վրա ծանր պատասխանատվություն է վերցրել»,- ասել է Ղուկասյանը:
Անդրադառնալով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ԼՂՀ նախկին նախագահն ասել է, որ ինքը ընդունում է, որ նա շատ թույլ է ու անպատրաստ:
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment