Saturday, November 14, 2009

Թվայնացվել է շուրջ 1200 ձեռագիր մատյան

Panorama.am 14.11.2009 - Մատենադարանում այս պահի դրությամբ թվայնացվել է շուրջ 1200 ձեռագիր մատյան կամ 80 հազար ձեռագիր էջ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը: Նա նշեց, որ Մատենադարանում ձեռագրերի թվայնացման աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ: Նրա տեղեկացմամբ, թվայնացման աշխատանքները իրականցնելու համար ստեղծվել է երկու աշխատանքային խումբ, որոնց աշխատանքները լինելու են շարունակական: Գուրգեն Գասպարյանը հայնեց, որ Մատենադարանում պահվում են 17 հազար ձեռագիր մատյաններ, որոնիցի 12 հազարը հայերեն ձեռագրեր են, 5 հազարը` օտարալեզու: Նա նշեց, որ 17 հազար ձեռագրերի էջերի քանակը անցնում է 10 մլն-ը: Այն, թե երբ կավարտվի այդ աբողջ էջերի թվայնացումը, կախված է տեխնիկական հնարավորություններից: «Եթե ձեռք բերենք նոր 10 սարքեր, ապա ձեռագրերի թվայնացումը կավարտվի 5 տարում»: Նրա խոսքով, ձեռագրերը թվայնացնելուց առաջնահերթություն է տրվում հայերեն ձեռագրերին: Գուրգեն Գասպարյանի տեղեկացրեց, որ հաջորդ տարի հայ բարերարները խոստացել են նվիրել ևս երեք թվայնացման սարք. այդ դեքպում թվայնացման աշխատանքները էլ ավելի արագ տեմպերով կիրականացվեն:

No comments: