ԱՅՍՕՐ 14.11.2009 - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել Ֆրանսիային աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված Թուրքիայի ջանքերին:
Փարիզում Նիկոլա Սարկոզիի հետ ճաշկերույթից հետո, Ասադը լրագրողներին հայտնել է, որ չի պատրաստվում անձամբ հանդիպել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հիշեցնենք, որ նախքան Սիրիայի նախագահի փարիզյան այցը այստեղ էր ժամանել նաև Իսրայելի վարչապետը, ով հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Բաշար Ասադի հետ «ցանկանած վայրում, ցանկացած ժամանակ»` առանց նախապայմանների բանակցելու համար:
Արձագանքելով Իսրայելի վարչապետի այս հայտարարությանը` Բաշար Ասադն ասել է. «Եթե Նեթանյահուն լուրջ է մոտենում, նա կարող է Թուրքիա ուղարկել իր փորձագետներին, իսկ մենք կուղարկենք մեր փարձագետներին: Այդ դեպքում նրանք կարող են խոսել, եթե իրապես հետաքրքրված են խաղաղության հաստատման գործում»:
Նշենք, որ Բաշար Ասադը Սիրիայի և Իսրայելի միջև կոնֆլիկտի հաղթահարման հարցում բազմիցս ընդգծել է Թուրքիայի միջնորդական դերը: Այսպես, նոյեմբերի սկզբին, երկրի ղեկավարող կուսակցության հետ խորհրդակցության ժամանակ Ասադը հաստատել է Իսրայելի հետ բանակցություններ վարելու Սիրիայի պատրաստակամությունը` «ամենաազնիվ և օբյեկտիվ միջնորդ» անվանելով Թուրքիային, որն, ըստ սիրիական առաջնորդի, հետաքրքրված է խաղաղության հաստատման հարցում:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment