Monday, November 16, 2009

Հայաստանի բնակչությունը պաշտոնապես հատում է 3 միլիոնի սահմանը

NEWS.am 16.11.2009 - Հայաստանի բնակչությունը պաշտոնական տվյալներով՝ հատում է 3 միլիոնի սահմանը: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2009 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 245,9 հազար մարդ, ինչը 10,9 հազար մարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի քաղաքային բնակչությունը կազմում է 2 մլն 79,4 հազար մարդ, գյուղականը՝ 1 մլն 166,5 հազար մարդ: Երեւանում բնակվողների թիվը 1 մլն 115,8 հազար մարդ է:

No comments: