Tuesday, November 3, 2009

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԵՐԺԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ

«ԱԶԳ», 03-11-2009 - Թուրքական Zaman պարբերականը զարմանք է հայտնել, որ բացի անգլերեն եւ ռուսերեն տարբերակներից, հայկական լրատվական կայքերը վերջերս նաեւ թուրքերենով են թողարկվում, եւ նշել է «Ազգի» , Tert.am-ի եւ News.am-ի անունները: Իսկ Sabah թերթի խմբագիր Էրդինչ Էրգենչն էլ Zaman-ին ասել է, թե ինքը որպես լրագրող պետք է իմանա, թե ինչ է մտածում հայկական կողմը, իսկ դրա լավագույն ձեւը թուրքերենով թողարկվող հայկական կայքերն են: «Տխուր է, որ թուրքական կայքերը նման նախաձեռնություն չեն ցուցաբերում եւ հայերեն տարբերակներ չունեն», News.am-ի փոխանցմամբ, ափսոսանք է հայտնում Sabah-ի խմբագիրը: Հիշեցնենք, որ «Ազգի» կայքը թուրքերեն տարբերակ ունի 2001 թվականից:

No comments: