«Լրագիր» 2-11-2009- Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Մոսկվայում International Alert միջազգային կազմակերպությունը կազմակերպել էր փորձագիտական կլոր սեղան «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում, Ռուսաստանի դերը», որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները: Հայաստանից հրավիրված էին քաղաքագետներ Ալեքսանդր Իսքանդարյանը, Կարեն Բեքարյանը, Արտակ Կիրակոսյանը: Հանդիպումը վարող 1-ին ալիքի հաղորդավար, ՌԴ ՀՊ անդամ Մաքսիմ Շևչենկոն ադրբեջանական պատվիրակության պահանջով ժամանակից շուտ դադարեցրել է Ռուսաստանում ԼՂՀ ներկայացուցչի ելույթը: Միևնույն ժամանակ մեր պատվիրակությունը չի առարկել Ռուսաստանի Իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալի մասնակցությանը, որը մի քանի օր առաջ ադրբեջանական Զերկալո թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար պետք է կազմալուծել հայկական պետականությունը (Հայաստանի Հանրապետությունը): Ի տարբերություն ադրբեջանական պատվիրակության սկզբունքային դիրքի` մեր պատվիրակությունը շարունակել է մասնակցել հանդիպմանը Հեյդար Ջեմալի արդյունավետ մասնակցությամբ:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment