Tuesday, November 3, 2009

Թբիլիսիի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Ջավախքի հայերը կպահանջեն առանձնանալ Վրաստանից

/PanARMENIAN.Net/ 02.11.2009 - Սամցխե-Ջավախեթիի հայերի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել նրանց, որ շրջանի հայ բնակչությունը կարող է պահանջել առանձնանալ Վրաստանից, ինչպես դա արեցին Աբխազիան ու Հարավային Օսիան: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայրենադարձության եւ յուրացման ՙԵրկիր՚ Հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունին: ՙՊաշտոնական Թբիլիսին չի հասկանում, որ շրջանի հայերի նկատմամբ ռադիկալ քաղաքականություն վարելով, իր իսկ շահերի դեմ է գնում: Դա կարող է խնդրի էքստրեմալ լուծումների հանգեցնել՚,- ասել է միության ղեկավարը` ավելացնելով, որ չի բացառում սահմանադրական ճանապարհով Վրաստանից առանձնանալու հարցի բարձրացումը: Խոսելով այն մասին, թե ինչպես կանդրադառնա հայ-թուրքական սահմանի բացումը Սամցխե-Ջավախեթիի հայերի դրության վրա, Սեւակ Արծրունին նկատել է, որ դա նկատելիորեն կթուլացնի Վրաստանի դիրքերը` որպես փոխադրող երկիր: ՙՍակայն մենք մեծ հույսեր չենք կապում այն հավանականության հետ, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Ջավախքի հայերի դրության վրա՚,- ասել է միության ղեկավարը:

No comments: