Tuesday, November 3, 2009

«ՈՉ ԹԵ ՄԵԿ, ԱՅԼ ԵՐԿՈՒ ԱԶԳ»

«ԱԶԳ», 03-11-2009 - Այս վերնագրով թուրքական «Թարաֆ» թերթի հոկտեմբերի 31-ի եւ նոյեմբերի 1-ի համարներում «մեկ ազգ, երկու պետություն» թուրք-ադրբեջանական կարգախոսին է անդրադարձել հայտնի թուրք մտավորական, Ստամբուլի «Սաբանջի» համալսարանի պրոֆ., հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք պատմաբան Հալիլ Բերքթայը :Վերջին հոդվածում Բերքթայը «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը համարելով ազգայնամոլությամբ շաղախված կարգախոս, նշում է, որ թուրքերի եւ ադրբեջանցիների միջեւ ընդհանուր չէազգհասկացության գեթ մեկ հատկանիշ, այդ թվում նաեւ լեզուն, հետեւաբար գոյություն չունի Ադրբեջանի թուրքերենը եւ Թուրքիայի թուրքերենը, կան ադրբեջաներեն եւ թուրքերեն լեզուներ:Բերքթայի վկայությամբ, իթթիհադականները փորձել են միավորել այս երկու ազգերին, սակայն քեմալիզմով նրանք վերստին հեռացել են միմյանցից, պարզապես Էնվեր փաշային չի հաջողվել արթնանալ պանթուրքիզմի երազներից, որոնք էլ, ի վերջո, կանխորոշեցին նրա անփառունակ վախճանը:Հոկտեմբերի 31-ի հոդվածում Բերքթայը գրում է. «Կարծում եմ, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, որն առաջինը առաջ էր քաշել Աբուլֆազ Էլչիբեյը, ի սկզբանե սխալ է եղել, այն պատճառով, որ Թուրքիայի թուրքերն ու ադրբեջանցիները ձեւավորվել էին ոչ թե մեկ միասնական, այլ երկու առանձին տարբեր ազգեր: Դա պատահական չի եղել, ոչ էլ հետեւանքն է պատմության «սխալ ընթացքի», այլ դրա պատճառը առանձին երկու ազգերի ձեւավորումն է: Հենց դրա համար էլ երկու առանձին պետություն ստեղծվեց: Տարբեր են եղել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատմական զարգացման ուղիները: Նրանք ընթացել են ինչպես սոցիալական, այնպես էլՙ քաղաքական առանձին հունով»:

No comments: