Tert.am 16.11.2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալաթիայում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ անդրադարձել է երկրի խորհրդարանում ներկայացված «ժողովրդավարական քայլին»։
Մասնավորապես, Թուրքիայի վարչապետը նշել է, որ «մենք պատրաստ ենք հրաժարվել մեր աթոռներից, մեր պաշտոններից և տիտղոսներից ՝ հանուն նրա, որ ոչ մի զինվոր չդառնա ահաբեկչության զոհ»։
«Վերջին 25 տարիների ընթացքում ահաբեկչությունը եղել է Թուրքիայում գերակա խնդիր, իսմ ոմանք էլ վերածել են դա իրենց առավելության, սակայն այժմ, անկախ հանգամանքներից, մենք կլուծենք այդ հարցը»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալաթիայում հանրախանութի բացման ժամանակ։
Անդրադառնալով նոյեմբերի 13-ին խորհրդարանական բանավեճերին Քրդական նախաձեռնության շուրջ՝ Էրդողանը ընդգծել է, որ նոյեմբերի 13-ը պատմական, շրջադարձային կետ էր Թուրքիայի համար։
«Ընթացք տալով այդ հարցին երեկ՝ ես այժմ եկել եմ Մալաթիա, որտեղ նախկինում եղել եմ յոթ անգամ։ Իսկ ընդդիմադիր կուսակցությունները Սիվաշից արևելք նույնիսկ չեն գնում։ Ունենալով որոշ նախապաշարմունքներ՝ նրանք փորձում են խոչընդոտել մեր նախաձեռնությաը, որի նպատակն է վերջ տալ ահաբեկչությանը»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը՝ նկատի ունենալով երկրի ընդդիմադիրների տարաձայնությունը Քրդական հարցի շուրջ։
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment