Monday, November 16, 2009

Երեւանում տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նիստը

/PanARMENIAN.Net/ 16.11.2009 - Ազգային մրցունակության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստը, որը տեղի ունեցավ Երեւանում նոյեմբերի 14-15-ին, Հայաստանի վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2009 թ. կառավարության հակաճգնաժամային գործունեության արդյունքները, ինչպես նաեւ 2010 թվականի բյուջեով նախատեսվող ծրագրերը եւ ՙԱրմթեք-2009՚-ի այցելություններից տպավորությունները։ ՀՀ կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. ՙԺամանակակից աշխարհը փոխել է մրցակցության հայեցակարգը։ Ինդուստրիալ հասարակության կանոնները` մրցակցային, հետինդուստրիալ հասարակությունում այլեւս չեն աշխատում։ Ժամանակակից տեխնոլոգիաները լուծում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաեւ` սոցիալական խնդիրներ։ Ժամանակակից տեխնոլոգիաները, մխրճվելով հասարակական հարաբերությունների ոլորտ, փոխում են հասարակությունների արժեքային համակարգերը։ Այս երեւույթը մեր լրջագույն քննարկման առարկան պետք է լինի՚։ ՙՈ՞րն է Հայաստանի Հանրապետությունում թռիչքաձեւ զարգացում ապահովելու եւ համահայկական կառույցներին դրա շուրջ հավաքելու բանաձեւը՚, ահա հարցը, որի պատասխանի քննարկմանն է հրավիրել ներկաներին ՀՀ վարչապետը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է ՙԱրմթեք-2009՚-ի ընթացքում հնչած ձեւակերպումներից մեկը` ՙանցյալն այսօրն է, իսկ ապագան վաղն է՚։ ՙԴա պարտավորեցնում է աշխատել ավելի արագ, քանզի հայկական աշխարհի հայեցակարգը թարմացման կարիք ունի՚, նշել է վարչապետը։ Այնուհետեւ, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության առկա զարգացումների վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել Սփյուռքի հետ համագործակցության ռազմավարությունները եւ Սեւանի բարձրադիր պայմաններում համապատասխան սպորտաձեւերի` որպես նոր զբոսաշրջային ապրանքի ձեւավորման հնարավորությունները։ Այս մասին զեկույցներով հանդես են եկել Իռլանդիայի Ազգային Համալսարանի պրոֆեսորներ Ռոբ Քիթչինն ու Մարկ Բոյլը, ինչպես նաեւ Մյունխենից ժամանած հյուրերը` սպորտի եւ զբոսաշրջության փորձագետներ Պետեր Գոթվալդը եւ Ֆրանկ Դանիել Էհրսամը։ Օրակարգի թեմաներից են եղել նաեւ համահայկական ցանցի նախագծի աշխատանքային պլանավորումը եւ համահայկական բանկի ծրագրի հաշվետվությունների ներկայացումը, հիմնադրամի ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ հարցեր:

No comments: