News.am. 2-11-2009- Իրանը պատրաստ է մասնակցելու երկրի միջուկային ծրագրին վերարբերող 5+1 (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա + Գերմանիա) ձեւաչափով նոր բանակցություններին։ Այդ մասին Irna գործակալության հաղորդմամբ, այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշղար Սոլթանիյեն՝ նշելով, որ բանակցությունների անցկացման ժամանակը կորոշի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը։
Նրա խոսքով, Թեհրանը դեռեւս հունիսի 2-ին ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնապես տեղյակ էր պահել բժշկական նպատակներով միջուկային վառելանյութ արտադրելու իր մտադրության մասին։ «Մենք պատրաստ ենք ՄԱԳԱՏԷ–ի հսկողությամբ գնել անհրաժեշտ վառելանյութը։ Այդպես է եղել 30 տարի առաջ Արգենտինայի հետ»,-ասել է Ալի Աշղար Սոլթանիեն։
Նա նաեւ նշել է, Իրանը կնախընտրեր ռեակտորի համար անհրաժեշտ վառելանյութը գնել արտասահմանից, քան իր ուրանը ուղարկեր այնտեղ՝ հարստացնելու։
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment