Thursday, November 19, 2009

ԻՐԱՆԸ ԹԵՔՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱ

«Լրագիր» 18-11-2009- Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, թե Իրանը արդեն բացահայտ քննադատում է Ռուսաստանին եւ գործընկերներ է փնտրում Թուրքիայում: Դատելով դիվանագիտական աշխույժ շփումներից, Իրանի հոգեւոր առաջնորդը ըմբռնում է ստացել Անկարայից: Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները վատացել են մի շարք պատչառներով: Նախ, Ռուսաստանը, որ նախկինում դեմ էր հանդես գալիս Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցներին, ներկայում փոխել է դիրքորոշումը: Երկրորդ պատճառը C-300 հրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակն է. Ռուսաստանը կարծես չի պատրաստվում կատարել իր պարտավորությունները: Փոխարենը, աճում է Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելքում եւ իսլամական աշխարհում, գրում է թերթը: ԱՄՆ եւ Իսրայելի հետ առաջացած խնդիրների ֆոնին Թուրքիա-Իրան մերձեցումը տեղի է ունենում արագ տեմպով: Հոկտեմբերին Անկարան ու Թեհրանը ստորագրել են մի շարք պայմանագրեր, հատկապես Անկարային խիստ ձեռնտու 'գաղտնի գազային' համաձայնագիրը: Հոդվածի հեղինակը սակայն գրում է, թե այդ պայմանագիրը կարող է Իրանում ներքին լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ: Իր հերթին, Ռուսաստանի հետ հարաբերության վատթարացումը կիսատ կթողնի Բուշեհրի ատոմակայանի շինարարությունը, քանի որ թուրքերի ուժից վեր է այն ավարտին հասցնելը:

No comments: