Sunday, November 1, 2009

Թուրք ընդդիմադիրների համագումարին բարձրացվել է Ադրբեջանի դրոշը

News.am- 31-10-2009- Նախօրեին Թուրքիայում միավորվել են երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Անա Վաթանը», որի հիմնադիրն է եղել հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալը եւ Դեմոկրատական կուսակցությունը, որ ղեկավարում է խորհրդարանի նախկին խոսնակ Հուսամետդին Ջինդորուկը։ Ինչպես հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը, նրանց համագումարին բարձրացվել են Թուրքիայի եւԱդրբեջանի դրոշները, ինչպես նաեւ նախկին նախագահներ Թուրգութ Օզալի եւ Սուլեյման Դեմիրելի դիմանկարները։ Ինչպես հայտնում է 1news.az-ը՝ վկայակոչելով վերլուծաբանին, այդ կուսակցությունները, միավորելով իրենց ուժերը, կդառնան հեղինակավոր ուժերից մեկը Թուրքիայում։ Ինչպես նշում են թուրքական թերթերը, թե՛ նախկին նախագահ Թուրգութ Օզալը եւ թե՛ խորհրդարանի նախկին խոսնակ Հուսամետդին Ջինդորուկը հանգուցյալ Հեյդար Ալիեւի բարեկամներն էին։

No comments: