Լոնդոնում լույս տեսնող արաբալեզու «Şark ül Evsat» թերթի «Արաբները դեռևս մտավախությամբ են նայում Թուրքիային» վերնագրով հոդվածում մեկնաբան Հասան Էլը, վերլուծելով Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջադարձը, գրել է, որ արաբները մտավախությամբ և հուսով են հետևում Թուրքիայի՝ Մերձավոր Արևելք վերադարձին։
Նրա խոսքերով՝ եթե Թուրքիան, ի տարբերություն Իրանի, իր այդ դիրքորոշման մեջ ընթանա օրինական ճանապարհով, ապա կարող է ստանալ Սիրիայի աջակցությունը։
Էլ Իմամն ընդգծել է, որ Եվրոպայից Թուրքիայի վերադարձն արաբական աշխարհ հեշտ գործընթաց չէ, և պարունակում է բազմաթիվ ռիսկեր։ Այսպես, Թուրքիան մտերմանում է Իրանի հետ։ Այդ երկրներն իրենց առջև նպատակ են դրել այսուհետ կրկնապատկել ապրանքափոխանակությունը, ստորագրել են տնտեսական համաձայնագիր։ Թուրքիան իր քաղաքական կողմնորոշմամբ աջակցում է պաղեստինցիներին. նա խզել է իր ռազմավարական հարաբերություններն Իսրայելի հետ, բացել է սահմանը Սիրիայի հետ, հրաժարվել է մասնակցություն ունենալ Աֆղանստանի ռազմական գործողություններին։ Այն ժամանակ, երբ Գերմանիան և Ֆրանսիան ընդգծված դեմ են արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելուն, ԱՄՆ-ը և Եվրոպան անհանգստություն են հայտնել Թուրքիայի իսլամական առարկությունների հանդեպ։
Այս ամենից ելնելով՝ արաբ մեկնաբանը, որի հոդվածն արտատպել է թուրքական «Ռադիկալ» թերթը, կանխատեսում է հետևյալ սցենարը. «Արևմտյան ռազմավարությունը հնարավորություն չի տա արևելյան առաջնորդին հասնել իր նպատակներին։ Արևմուտքը, որպեսզի ազատվի այդ առաջնորդից, պատրաստ է նույնիսկ քաղաքական կամ ազգային հարձակման»։
-Այն առաջնորդները, որոնք կցուցաբերեն թույլ դիրքորոշում այս հարցում, կչեզոքացվեն,-ընդգծել է հոդվածի հեղինակը և հավելել, որ այդպիսի առաջնորդները շատ են՝ քաղաքական առաջնորդներ Յասեր Արաֆաթը, Ջեմալ Աբդուլը (Եգիպտոս), Մուհամմեդ Մուսադիկը (Իրան), Իցհակ Ռաբինը (Իսրայել), Սադամ Հուսեյնը (Իրաք) և այլոք։
Ըստ «Vesti.az»-ի
Sunday, November 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment