Saturday, November 14, 2009

Բնապահպանների համար առաջնային խնդիրն էլի մնում է Սևանի հարցը

7or .am 14.11.2009 - Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներս Սևանում դրական տեղաշարժ է գրանցվել, և ջրի մակարդակը բարձրանում է, այնուամենայնիվ, բնապահպանական առաջնային խնդիրը Հայաստանում Սևանն է։ Նա նշել է, որ ՀՀ-ի տարածքը բավական փոքր է, և հանքարդյունաբերությունն ու երկրի ընդերքի պաշարների օգտագործումը բնապահպանական մեծ վնասներ են հասցնում։ -Ասում ենք՝ զարգացնենք տուրիզմը, բայց դրա հետ մեկտեղ նոր հանքահորեր ու պոչամբարներ են ստեղծվում, դրանք ուղղակի անհամատեղելի են մեզ պես փոքր երկրի համար,-ասել է նա։ Կարինե Դանիելյանը նաև ասել է, որ իրենց կազմակերպությունն ուսումնասիրել է Երևանի, Հրազդանի և Գյումրու օդի մաքրությունը և գրանցվել է, որ Երևանում օդը միջին աղտոտվածություն ունի, Հրազդանում և Գյումրիում՝ մի քիչ ավելի քիչ՝ կապված այնտեղի գործարանների պարբերական գործարկման հետ,-նշել է նա։

No comments: