Saturday, November 14, 2009

ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆ ՆԻՇԱՆՅԱՆԻՆ

«ԱԶԳ», 14-11-2009- Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ եւ Taraf Daily թերթի աշխատակից Սեւան Նիշանյանը սպառնալիքներ եւ վիրավորանքներ պարունակող նամակներ է ստացել թուրք ազգայնականներից: Նիշանյանը փոփոխել էր Աթաթուրքի «Ուղերձ թուրքական երիտասարդությանը» հայտնի ուղերձի առաջին տողը`«Ձեր առաջին գործը պետք է լինի Թուրքիայի անկախության պահպանումն ու պաշտպանությունը», եւ իր սյունակում այս նմանությամբ գրել` «Ձեր առաջին գործը պետք է լինի մարդ լինելը», իսկ ամբողջ նրա գրածը մարդկանց հավասարության մասին է եղել: «Մենք կստիպենք քեզ գրել «Ուղերձի» ճիշտ տեքստն արյունով, կսպանենք, ինչպես շանը` Հրանտ Դինքին», «Թուրք երիտասարդություն, քո առաջին գործն է երկրի երեսից ջնջել հայերին եւ քրդերին` հանուն թուրքերի եւ մարդկության». սրանք սպառնալիքներով նամակից են` ուղղված Նիշանյանին: Վերջինս հրապարակել է այդ նամակի բովանդակությունը: Բայց սա նրան ուղղված բազմաթիվ այդ տիպի նամակներից միայն մեկն է:

No comments: