«ԱՅՍՕՐ» 18.11.2009 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստանձնել միջնորդի դերը` Իսրայելի և Սիրիայի միջև կոնֆլիկտի շուրջ բանակցություններում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Իսրայելի և Սիրիայի միջև բանակցություններում միջնորդի դեր էր կատարում Թուրքիան: Սակայն, հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը, Իսրայելն այլևս չի ցանկանում միջնորդի դերում տեսնել նրան: Ի տարբերություն Իսրայելի, Սիրիան պնդում է բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը` բարձր գնահատանքի արժանացնելով այն:
Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ անհանգստացած է այն «փակուղային» վիճակով, որում հայտնվել են եկու կողմերը:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment