Lragir.am 16.11.2009 - Ամերիկայի Հայկական Համագումարի Արևմտյան շրջանի ղեկավար Եղիգ Քեշիշյանը ելույթ է ունեցել Կանոգա Պարկում գտնվող Մանուկյան-Դեմիրչյան դպրոցում ուսանող 11 և 12 դասարանցիների համար: Այն տևել է 45 րոպե, որին հետևել է քննարկում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
“Սա շատ բարդ և պատմական իրադարձություն է, որը տեղի է ունենում աշխարհի հայության կյանքում: Այս տեսակի զրույցներն ու բանավեճերը կենսական նշանակություն ունեն”, ասել է ուսուցչուհի, հասարակական հարաբերությունների բաժնի ղեկավար Ռոքսաննա Բեդրոսյանը:
Համագումարը, ՀԲԸՄ և Հայ եկեղեցու Արևմտյան և Արևելյան թեմերի հետ համատեղ հայտարարություն է տարածել ի պաշտպանություն հայ-թուրքական գործընթացի` շեշտելով այն փաստը, որ նրանք կշարունակեն իրենց ջանքերը ուղղված հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment