7or.am 16.11.2009 - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Ադրբեջան կատարած իր այցն սկսել է Գանձակից։ Այնուհետև նա մեկնելու է Բաքու։ «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ Փ. Սեմնեբին, պատասխանելով լրագրողների հարցերին, շոշափել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։
«Այդ հակամարտության կարգավորման հետ կապված ես առայժմ ոչինչ չեմ կարող ասել հիմնականում այն պատճառով, որ Եվրամիությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեջ չի մտնում։ Այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության հարցում Եվրամիությունը կարող է դեր խաղալ և կխաղա։ Այդ ոլորտում մենք մեծ փորձ ունենք։ Կոնֆլիկտային իրավիճակների հետ կապված մեր փորձը կարող է օգտակար դառնալ նաև ղարաբաղյան հակամարտության համար։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, կարող եմ ասել, որ վերջին տարվա ընթացքում ակտիվացում է նկատվում։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ինչը հակամարտության կարգավորման համար դրական փաստ է։ Հուսով ենք, որ գործընթացը կշարունակվի»,- նշել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։
Նա նաև ավելացրել է, որ ոչ մի կերպ չի կարող մեկնաբանել նոյեմբերին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment