Wednesday, November 18, 2009

Դավութօղլուն խոսում է հայ-թուրքական հարաբերությունների նոր դարաշրջանի մասին՝ օգտագործելով «նաֆթալինոտ» բառապաշար

NEWS.am 18.11.2009 - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մնայուն կլինի միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական խորհրդարանում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին` նշելով. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մնայուն կլինի միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմաններում։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման խնդրում Մինսկի խումբը արագացրել է աշխատանքները։ Երկու երկրների պաշտոնատարները վերջին 6 ամսում 7 անգամ հանդիպել են եւ կրկին հանդիպելու են։ Տեխնիկական աշխատանքները նույնպես արագացել են։ Հուսով ենք, որ այս ճանապարհով կարեւոր դեր կստանձնենք Կովկասում մնայուն խաղաղություն հաստատելու տեսանկյունից։ Մեր վերջնական նպատակը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է։ Սահմանների բացումը փոխադարձ հարգանքի եւ լավ հարեւանության վրա հիմնված քաղաքականության վրա պետք է լինի։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ազատվեն պատմական նախապաշարմունքից։ Անհրաժեշտ է ցեղասպանության անհիմն պնդումների դեմը առնել եւ պատմությունը արդար հիշողությունների հիման վրա կառուցել։ Հայ եւ թուրք հասարակությունների միջեւ նոր դարաշրջան պետք է սկսվի, որի համատեքստում կարեւոր է պատմական հանձնաժողովի ստեղծումը եւ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

No comments: