Tuesday, November 3, 2009

Հայաստանի նախագահը Քուվեյթում մի շարք համաձայնագրեր կստորագրի համագործակցության մասին

/PanARMENIAN.Net/ 03.11.2009 - Նոյեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթ: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Պարսից ծոցի երկրներ: Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր: Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրա•ույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ: Այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի ԱԺ նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիի եւ վարչապետ Նասսեր ալ-Մոհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Նախա•ահը կհանդիպի նաեւ Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին եւ տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերին: Օրվա ավարտին կկայանա ՀՀ Նախագահի եւ Քուվեյթի Էմիրի հանդիպումը, որից հետո Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր: Այնուհետեւ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ: Այցի երկրորդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին:

No comments: