/PanARMENIAN.Net/ 02.11.2009 - Ներկայումս Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, առանց այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցնելու, կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ձախողմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Խոսելով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին ՙԺառանգություն՚ կուսակցության օրենսդրական նախաձեռնության մասին` Սաֆարյանը նշել է, որ կուսակցության մեջ այդ հարցը դեռեւս չի քննարկվել եւ ինքը չի կարող խոսել պաշտոնական դիրքորոշման մասին: ՙՍակայն, ըստ իս, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը նպատակահարմար չէ, քանի որ այդ հարցը դեռեւս չի հասունացել՚,- ընդգծել է Սաֆարյանը:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment