ԱՅՍՕՐ 16,11,2009 - Ձյան առատ տեղումների և ուժգին քամու պատճառով դադարեցվել է երթևեկությունը Ռազմա-վրացական ճանապարհի որոշ հատվածներում:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Կազբեգիի շրջանի իշխանությունների ներկայացուցիչները, ճանապարհի որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 70-80 սմ.-ի: Ողջ գիշեր ճանապարհի մաքրման աշխատանքներին խոչընդոտել են շարունակվող տեղումները և քամին:
Աղբյուրի փոխանցմամբ` սպասվում է, որ մոտակա ժամերին կհաջողվի վերականգնել երթևեկությունը ճանապարհի այդ հատվածներում:
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment