Aysor.am.14-11-2009- Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում քննարկման դրվեց ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, որն առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:
Հիշեցնենք, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Քրդական նախաձեռնություն» գաղափարին, որով առաջարկություն է արվում Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող հարյուրավոր բնակավայրերին վերադարձնել պատմական անվանումները, ինչպես նաև թույլատրել հասարակական-քաղաքական միջոցառումների ժամանակ քրդերենի օգտագործումը: Բացի այդ, ըստ «Քրդական նախաձեռնության», Թուրքիայի որոշ համալսարաններում ենթադրվում է բացել քուրդ լեզվի և գրականության ուսումնասիրության ամբիոններ, իսկ մասնավոր հեռուստաալիքներին թույլատրել հեռարձակումը քրդերեն լեզվով:
Ինչպես հաղորդում է Բի-ԲԻ-Սի-ն, կառավարության այս ծրագիրը արժանացել է Թուրքիայի ըննդիմադիր` ագայնական պատգամավորների դժգոհությանը և քննադատությանը: Ընդդիմությունը հայտարարել է, որ բարեփոխումների ծրագիրը վտանգում է Թուրքիայի միասնականությանը, իսկ ազգայնական ուժերի առաջնորդներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ երկրի կառավարությունը պարզապես քաջություն չունի հակազդելու ահաբեկիչներին:
Աղբյուրի փոխանցմամբ, խորհրդարանում ծրագիրը ներկայացրել է Թուրքիայի ՆԳ նախարար Բեշիր Աթալայը, ով հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որ այս երկրում բոլորին հավասարաչափ վերաբերմունք ցուցաբերվի»: Նա նաև հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար թուրք ժողովրդի մտածելակերպի խորքային փոփոխություններ կպահանջվեն:
Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, իր ելույթի ժամանակ Թուրքիայի ՆԳ նախարարը չի ընդգծել, որ խոսքը քրդերի մասին է, ինչպես նաև չի խոսել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության գրոհայիններին ներում շնորհելու հնարավորության մասին:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment