Saturday, November 14, 2009

Իրանը շարունակում է մեղադրել Ռուսաստանին` պարտավորությունները չկատարելու մեջ

News.am. 14-11-2009- Թեհրանը «հիասթափված է ռուս ընկերների գործողություններից» որովհետեւ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները Իրանին հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին: «Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ չի տալիս հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղափոխել Իրան, ինչպես որ պայմանավորված է եղել: Այդ համակարգերը Իրանի պաշտպանությունը ամրացնելու համար են: Մատակարարումը պետք է տեղի ունենար դեռ 6 ամիս առաջ»,- ասել է նա ու հավելել. «Մի՞թե ռուս ստրատեգները ուշադրություն չեն դարձնում անվտանգության հարցում Իրանի աշխարհաքաղաքական կարեւորությանը»:

No comments: