Panorama.am 13.11.2009 - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Հայաստանի դիրքերն էականորեն ամրապնդվել են: Այս մասին, Դեյ.ազ լրատվական կայքի տեղեկացմամբ, նշել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան:
«Ցավոք սրտի, այս պահին Հայաստանի ձեռքում գտնվող «հաղթաթուղթը» ավելի ուժեղ է, իսկ այդ «հաղթաթուղթն» այն է, որ ԼՂ-ն ու հարակից շրջանները գտնվում են նրա վերահսկողության տակ»:
Պատգամավորը նաև նշել է, որ Ադրբեջանի «հաղթաթուղթը» հանդիսացել է այն փաստը, որ մինչ այժմ Թուրքիան փակ է պահել Հայաստանի հետ ունեցած իր սահմանը:
Փաշաևայի համոզմամբ, Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, այդ «հաղթաթուղթը» ևս հանձնել է Հայաստանին: Մոսկվային ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումն այն պատճառով, որ դրանով Հայաստանի տնտեսական վիճակը կբարելավվի:
Պատգամավորի դիտարկմամբ, Ադրբեջանը երկու տարբերակ ունի: Խնդիրը պետք է կարգավորվի կամ ռազմական ճանապարհով կամ դիվանագիտական ճնշումների:
«Ռազմական ճանապարհով խնդիրը կարգավորելու հնարավորությունը մեծ չէ, իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո դիվանագիտական ճնշումների հնարավորությունը ավելի է դժվարացել»:
Միլի Մեջլիսի ներկայացուցիչը հավելել է, որ չնայած Թուրքիան փորձում է հանգստացնել Ադրբեջանին, նշելով որ ճիգեր է գործադրում ԼՂ խնդիրը կարգավորելու գործում, բայց փաստն այն է, որ այդ հարցում հաստատված որևէ փաստաթուղթ գոյություն չունի:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment