«Լրագիր» 2-11-2009- Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովի ժամանակ խոսել է հայ-թուրքական երկխոսության, ստորագրված արձանագրությունների վավերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր:
Սերժ Սարգսյանը, պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծել է, որ այն որեւէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ: Սերժ Սարգսյանն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը եւ առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաեւ լայն միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, եւ համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր:
Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ երկու գործընթացները որեւէ ձեւով միմյանց հետ չեն կապվում: Նրա խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով եւ հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսին լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տեւական կայուն խաղաղություն ու զարգացում: Այդ մասին տեղեկացնում է նախագահի նստավայրը:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment