Tert.am. 3-11-2009- Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի հանդիպել Ադրբեջանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ Մոսկվայում և զրույցներ չի վարել, արձագանքելով Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Ռաուֆ Գուրբանովի հայտարարություններին՝ ասել է Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը (նկարում)։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Մոկսվայում տեղի ունեցած Կոմունիստական կուսակցությունների միության 34-րդ համագումարից հետո Ռաուֆ Գուրբանովը հայտարարել էր, որ իրենց հետ զրույցներում Հայաստանի կոմունիստները, իբր, ասել են, թե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։
«Հայաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությունը ոչ մի հանդիպում չի ունեցել Ադրբեջանի կոմկուսի ներկայացուցիչների հետ», – ասել է Ռուբեն Թովմասյանը։
Նա հայտարարել է, որ Գուրբանովը սուտ է խոսում «բառից լայն իմաստով»։
«Եթե նա այդ հարցն այդպես է ներկայացնում, ուրեմն նա բուժման կարիք ունի, որովհետև խոսել մի բանի մասին, որը տեղի չի ունեցել։ Ղարաբաղն ունի իր խորհրդարանը, Ղարաբաղն ունի իր կառավարությունը, Ղարաբաղն ունի իր Ազգային ժողովը, Ղարաբաղն ունի իր նախագահը։ Ադրբեջանը բազմիցս փորձել է ստերի, սադրանքների, կեղծիքների, ռազմական ագրեսիայի միջոցով կոտրել Ղարաբաղի ժողովրդի կամքը, բայց չի ստացվել։ Ղարաբաղը կանգուն է, Ղարաբաղը հիանալի երկիր է կառուցում, և երկու հանրաքվեների միջոցով այն կողմնորոշվել է», – նշել է Թովմասյանը։
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment