Panorama.am- 33-11-2009- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին պետական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային Ժողովի «Հայաստան-Քուվեյթ» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Վահան Հովհաննիսյանը, արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Պետական այցի շրջանակում նախատեսված տարբեր հանդիպումներից զատ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment