/PanARMENIAN.Net/ 13.11.2009 - Նոյեմբերի 13-ին ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել` ուղղված Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:
Հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 12–ին, ժամը 16.30–ին, Երեւանի Բաղրամյանի պողոտայում` ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ ՙՄադրիդյան սկզբունքների՚ բողոքի ցույց անցկացնելու ժամանակ ոստիկանությունը ցուցարարների դեմ ճնշում են գործադրել, որից հետո ցուցարարները ստիպված տեղափոխվել են հակառակ մայթ:
Պատգամավորը նշում է նաեւ, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո օրինապահ մարմինները թույլ չեն տվել ցուցարարներին պաստառներով մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին:
Վերը նշված փաստերից ելնելով, Փոստանջյանը խնդրում է հայտարարությանը ընթացք տալ եւ ընդունված կարգի համաձայն, իրեն հայտնել արդյունքների մասին, հաղորդում է ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայությունը:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment