Lragir.am 14.11.2009 - Ժառանգություն կուսակցության գնահատականը կառավարության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 12-ին Ժառանգություն խմբակցությունը ՀՀ ԱԺ աշխատակազմ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները:
Ժառանգություն կուսակցությունն ու համանուն խմբակցությունն անընդունելի եւ անհեռանկարային են համարում պետության կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի այսօրինակ նախագիծը, որը միտված չէ հակաճգնաժամային քաղաքականության իրականացմանը: Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեֆոլտային պետական բյուջեում գերակշռում են պետական պարտքի բեռը, հանքագործական արդյունաբերության արտադրության եւ տնտեսության ենթակառուցվածքներում շինարարության եւ սպասարկման ոլորտի ծավալների գերակայությունը: 2010 թվականի պետական բյուջեն սպասրկում է չինովնիկներին, օլիգա-մենաշնորհային արատավոր համակարգին եւ արտահայտում է իշխանությունների անկարողությունը` ստվերային տնտեսությունը եւ հատկապես խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելուն, չի նպաստում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացմանը, մասնավորապես` արդյունաբերության, ՓՄՁ-ի եւ ագրարային հատվածի, ինչպես նաեւ` գյուղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, որն անհնարին է դարձնում դիֆերսիֆիկացված արտադրության զարգացումը:
Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշներից: Այն անկարող է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաեւ` աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավումը: Ժառանգություն խմբակցությունը խորապես անհանգստացած է կառավարության կողմից ներկայացված 2010 թվականի պետական բյուջեի բացասական եւ ԱՆԿՈՒՄԱՅԻՆ բնույթով եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների լուծման` իշխանությունների դիմակայելու անունակությամբ:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment