Tuesday, November 3, 2009

Ազգի թշնամի. ադրբեջանցիները մեղադրում են Պրիմակովին հայամետ դիրքորոշման համար

Tert.am. 3-11-2009- Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն զարմացած է հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ ունեցած Մոսկվայի դիրքորոշմամբ: Պաշտոնական Կրեմլը նախ հայտարարում է այդ հարաբերությունների հանդեպ ունեցած շահագրգռվածության մասին, իսկ հետո էլ բանակցությունների ժամանակ Հայաստանի միջնորդությամբ առաջադրում է իր սեփական շահերը: Այս նույն խմբին Գուլուզադեն դասում է Ռուսաստանի Առևտրա-տնտեսական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական մերձեցումը ձեռնտում է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են բանավոր կերպով անդրադառնալ նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա: «Պրիմակովը հատնի է ոչ թե որպես Ադրբեջանի բարեկամ, այլ որպես թշնամի: Բաքու կատարած իր առաջին այցի ժամանակ «նա առաջարկել է ուղիղ հաղորդակցության գնալ ղարաբաղյան ռեժիմի հետ»,- ասել է Գուլուզադեն: «Անընդհատ լինելով Պրիմակովի կողքին` նրա օգնական Մարգարյանը նույնպես հունվարյան իրադարձությունների ժամանակ գտնվել է Բաքվում: Վարչապետ եղած ժամանակ Պրիմակովը Մարգարյանին նշանակել էր իր քարտուղարության ղեկավար: Հետաքրքիր է, թե ինչում է անընդհատ հայամետ հայտարարություններով հանդես եկող Պրիմակովը կարծում, որ հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ է Ադրբեջանի համար և կարող է նպաստել ղարաբաղյան խնդրի լուծմանը: Իսկ ինչո՞ւ այսօր ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվում: Հայտնի է, որ Հայաստանը ղեկավարվում է Ռուսդաստանի կողմից, իսկ այդ ղեկավարումը Կրեմլն իրականացնում է այնպիսի մարդկանց միջոցով, ինչպիսին Պրիմակովն է: Ինչո՞ւ պետք է 7 գրավյալ շրջաններն ազատելու համար Թուրքիան բացի իր սահմանը Հայաստանի հետ»,- Գուլուզադեի խոսքերն է մեջբերում «Ազադլիղ» թերթը: «Բաց սահմաններ ցանկանում են տեսնել Պրիմակովի նման մարդիկ` թուրք ազգի թշնամիները»,- կարծում է Գուլուզադեն և Թուրքիային և Ադրբեջանին կոչ անում եզրակացություններ անել Պրիմակովի հայտարարություններից:

No comments: