Tert.am 16.11.2009 - Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը Day.az-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ադրբեջանական կողմից Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարս նախագծի ֆինանսավորման կրճատման հավանականությունը։
Աղաևի խոսքով՝ ամեն ինչ պայմանավորվում է նրանով, որ Հայաստանի և Թուրքիայի՝ հարաբերությունները բարելավելու մտադրությունները նշանակում են, որ ի հայտ կգան նոր միջանցքներ, ուղիներ։ «Դրան գումարենք այն, որ սա ընդհանուր հաշվով փոխում է նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը, նպաստում քաղաքական մթնոլորտի առողջացմանը, ստեղծում նոր հնարավորություններ»,- նշել է քաղաքագետը։
«Կարծում եմ, որ եթե սահմանները բացվեն (իսկ դրանում ես գրեթե կասկած չունեմ), ապա նախատեսված նախագծերից շատերը կվերանայվեն, կհետաձգվեն։ Ամբողջովին կվերանայվի Nabucco նախագիծը, տարբեր կերպ են դիտվելու մեր ելքները դեպի Թբիլիսի. չէ՞ որ դրանք պարտադրված էին։ Վրաստանի տարածքով ուղիներն անցել են՝ ելնելով բացառապես հայ-ադրբեջանական հակամարտությունից և լարված հայ-թուրքական հարաբերություններից, նաև հաշվի առնելով իրանական գործոնը»,- հայտարարել է քաղաքագետը։
Նրա խոսքերով՝ Վրաստանի կարգավիճակը լիովին կփոխվի։
«Այդ երկիրը կարող է դադարել ինչ-որ մի բան նշանակել Հայաստանի համար՝ որպես հաղորդակցության միջանցք։ Մեզ համար նույնպես անիմաստ կդառնա ամեն ինչ բերել Վրաստանի տարածքով։ Չէ՞ որ դա ավելի թանկ է»,- նշել է Աղաևը։
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment