Tuesday, November 17, 2009

«Հրապարակ». Կողմ է նաև Պուտինը

Tert.am 17.11.2009 - Օրաթերթը շարունակում է ներկայացնել Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի հնարավոր թեկնածուներին: Մենք ժամանակին գրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և նրան փոխարինող են փնտրում։ ՀՀ իշխանության ներկայացրած Անդրանիկ Մանուկյանի թեկնածությանը դեմ է եղել ռուսական իշխանությունը, և մերոնք սկսել են այլ թեկնածու փնտրել։ Այդ ժամանակ առաջ է քաշվել Հովիկ Աբրահամյանի աշխատակազմի ղեկավարի՝ Գեղամ Ղարիբջանյանի թեկնածությունը։ Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ ռուսական իշխանական շրջանակները, տեսնելով, որ այդ խնդիրը հայերը չեն կարողանում լուծել, իրենք են դեսպանի թեկնածու գտել և մեր իշխանություններին խնդրել, որ ուղարկեն հենց նրան։ Խոսքն օլիմպիական չեմպիոն, հայտնի ծանրամարտիկ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Յուրիկ Վարդանյանի մասին է։ Նրա թեկնածությանը կողմ են հատկապես ռուս հայտնի սպորտսմենները՝ Տրետյակը, Ֆետիսովը, որոնք ռուսական քաղաքականության մեջ այժմ ակտիվ դերակատարում ունեն, կողմ է նաև վարչապետ Պուտինը։ Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Յուրիկ Վարդանյանն առայժմ հրաժարվում է այս առաջարկից։ Նրան փորձում են համոզել։

No comments: