NEWS.am 17.11.2009 - Վրաստանի Կազբեկիի շրջանում՝ Ռուսաստանի հետ սահմանում, նոյեմբերի 16-ի գիշերը սկսված ձյան առատ տեղումների հետեւանքով դադարեցվել է ռազմավարական նշանակության ճանապարհի երթեւեկությունը։
Տեղական իշխանությունների խոսքով, ձյան շերտի բարձրությունը հասել է 70-80 սմ։
Բացի այդ, շրջանում դադարեցվել է նաեւ մի շարք գյուղական ճնապարհների երթեւեկությունը։ Ձյան շերտի բարձրությունն այնտեղ հասել է 1մ։ Մայրուղու մաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment